Մանվել Գրիգորյանի դեմ նոր բողոք է ստացվել. Քաղաքացին նրան մեղադրում է իր հրաձգարանը հափշտակելու մեջ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները շարունակում են տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ դեռեւս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Կայքի հավաստի տեղեկություններով՝ հաղորդումները վերաբերում են ոչ միայն Արամավիրի տարածքին, այլ նաեւ Երեւանին։

Մասնավորապես Երեւանի բնակիչը հայտնել է, որ տարիներ առաջ՝ 1990-ականների սկզբներին Դոսաֆից գնել է Ալավերդյան 16 հասցեին հարակից 40 ք/մ տարածք, որն օգտագործել է որպես օդամղիչ հրաձգարան:

Իսկ 1997թ. Մանվել Գրիգորյանը և նրա կողմնակիցներա իրեն սպառնացել են ու քանդել հրաձգարանը, հափշտակել նշված տարածքը: