ՊՆ–ն զինվորների համար արդիականացված ճաշարաններ ու որակյալ սնունդ է փնտրում

Պաշտպանության նախարարությունը մրցույթ է հայտարարել։ Առնվազն 8000 զինծառայող առաջիկայում կունենան սննդի նորմալ պայմաններ։

ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարաններ, նոր սարքավորումներով ու գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում` դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում՝ ապահովելով սննդի բազմազանություն, որակ և անհրաժեշտ կալորիականություն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Փորձնական ծրագիրը կընդգրկի 8000 զինծառայողի։

Ծրագրի իրականացման համար հայտարարվել է մրցույթ, որին կարող են մասնակցել մասնավոր ընկերություններ, որոնք ունեն առնվազն 1000 անձի համար սննդի կազմակերպման գործընթացի փորձառություն ունեցող նվազագույնը 3 մասնագետ։

Մրցույթի արդյունքները նախատեսված է ամփոփել 17.01.2019թ.–ին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am