Ընտրություններն անցկացվել են թափանցիկ և բաց. ԱՊՀ դիտորդական առաքելություն

Ընտրություններն անցկացվել են թափանցիկ և բաց, ապահովվել են մարդկանց ցանկության կամարտահայտությունը, ամփոփելով դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկին:

«ԱՊՀ դիտորդները սեփական դիտարկումների, կարճաժամկետ և երկարաժամկետ մոնիթորինգի հիման վրա գալիս են եզրակացության, որ դեկտեբերի 9-ին ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվել են Սահմանադրությանը և Ընտրական օրեսնգրքին համապատասխան», – ասաց նա:

Վերջինս ընդգծեց, որ թեև քարոզարշավին սեղմ ժամկետներ էին տրամադրված, սակայն հնարավոր է եղել քաղաքական բոլոր ուժերի համար հավասար պայմաններ ապահովել:

«Քաղաքական ուժերին հավասար պայմաններ են տրամադրվել քարոզարշավի համար: Հանրային հեռուստատեսության և ռադիոյի կողմից բոլորին տրամադրվել է հավասար եթերաժամանակ, դրան զուգահեռ ուժերը հնարավորություն են ունեցել օգտվել նաև վճարովի եթերաժամանակից», – ասաց նա` ընդգծելով, որ առաջին անգամ ՀՀ ընտրությունների պատմութան մեջ դեկտեմբերի 5-ին հեռուսատեսությամբ ավելի քան 3 ժամ տևողությամբ դեբատներ են անցկացվել քաղաքական ուժերի առաջին համարների միջև:

Գումինսկին ընդգծեց, որ արձանագրվել է քարոզչական նյութերի համար չնախատեսված տեղերում դրանց տեղադրում, որի արձանագրումից հետո ԿԸՀ-ն համապատասխան գրություն է ուղարկել քաղաքապետարան:

Արձանագրվել է, որ կարճ ժամանակահատվածում ԿԸՀ-ն կարողացել է ձեռնարկել բոլոր միջոցները ընտրությունների պատշաճ անցկացման համար:

Միևնույն ժամանակ դիտորդներն արձանագրել են, որ թեև Սահամանդրությունը թույլ է տալիս ազատ և դեմոկրատական ընտրություններ անկացնել, բայց որոշ խնդիրեր եղել են, երբ սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ չեն կարողացել իրականացնել ընտրողի իրենց իրավունքը:

Աղբյուրը՝ aysor.am