ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրության քվեարկության օրը` դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00-ն, գործելու է ՀՀ պաշտպանության նախարարության «Թեժ գիծը»: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Զինծառայողների քվեարկության հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում ենք զանգահարել 1-28 անվճար հեռախոսահամարին»,– նշված է հաղորդագրության մեջ: