«Պանիկա չգցել». Արսեն Թորոսյանն աղմուկ բարձրացրած դեղի մասին

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Վերջին օրերին սոցիալական ցանցերով տարածվում է մի տեսահոլովակ, որտեղ ասվում է, թե իբր կա մի դեղ, որը 5 օր խմելուց հետո մահանում ես։ Տեղեկացնեմ, որ Հայաստանում նման դեղ գրանցված չէ և հետևաբար չի կարող ներկրվել։ Պարզապես տարօրինակ է 5 օր խմելու և միայն 5-րդ օրը մահանալու հանգամանքը»,– գրել է Թորոսյանը։

Նա նշել է, որ նման տեսահոլովակների տարածումն ունի ընդամենը մեկ նպատակ՝ տարածող էջի համար հանրաճանաչություն և լայքեր ապահովել։

«Կոչ եմ անում բոլորին նման անհեթեթ տեսահոլովակներ չտարածել և պանիկա չգցել հասարակության մեջ»,– գրել է պաշտոնյան։