Անձնական օգտագործման իրերի ներմուծումը խստացվել է. ովքեր կտուժեն

2019թ. հունվարի 1ից ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները երրորդ երկրներից կկարողանան առանցմաքսային վճարների առավելագույնը մինչև 500 եվրոյին համարժեք գումարի ապրանքներ ներմուծել։ Ինչպեսնաև՝ այդ ապրանքների ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 25 կիլոգրամը։ Խոսքը անձնականօգտագործման համար ներմուծվող ապրանքների մասին է, որոնք քաղաքացիները ներմուծում են վերգետնյատրանսպորտով՝ ավտոմեքենաներով, ավտոբուսներով կամ գնացքով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)  նման որոշում է ընդունել այս տարվա նոյեմբերի 1-ինԱստանայում։ Որոշման փաստաթուղթն արդեն հրապարակված է հանձնաժողովի կայքում։

Ներկայում ԵԱՏՄ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի  ու Ղրղզստանիքաղաքացիները հնարավորություն ունեն ավտոմեքենաներով կամ գնացքներով առանց մաքսատուրքվճարելու երրորդ երկրներից ներմուծել առավելագույնը 1500 եվրո արժեքի ապրանք, որի ընդհանուր քաշըչպետք է գերազանցի 50 կիլոգրամը։

Նոր որոշմամբ, փաստորեն, արժեքի չափը նվազեցվել է եռակի, իսկ քաշը՝ կրկնակի։ Ըստ դրա՝ եկող տարվա հունվարի 1-ից, եթե անձնական օգտագործման համար ներկրվող ապրանքի արժեքը գերազանցի 500 եվրոյիկամ 50 կիլոգրամի շեմը, ապա քաղաքացին ստիպված է լինելու դրանց մաքսային արժեքի 30%-ի չափովմաքսային վճար տալ։

Շեշտենք, որ սա չի վերաբերում օդանավով ներմուծմանը, այլ միայն՝ վերգետնյա տրանսպորտով։

Այն, որ անձնական օգտագործման ապրանքների ներմուծման կանոնները խստացվելու էին, հայտնի էր դեռևս2017 թվականի սկզբից։ Սակայն, նախկինում սահմանված կանոնների համաձայն, անձնական օգտագործմանապրանքների ներմուծման համար սահմանափակումները պետք է աստիճանաբար հաստատվեին։Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ 2019 թվականին պետք է գործեր 1000 եվրոյի և 50 կգ-ի շեմը, 2020-ին այն նվազեցվելու էր՝ մինչև 750 եվրո և 25 կգ և2021 թվականին միայն այն դառնալու էր՝ 500 եվրո և 25 կգ։ Մինչդեռ, Եվրասիական տնտեսականհանձնաժողովը որոշել է արագացնել պրոցեսն ու միանգամից կտրուկ նվազեցնել շեմերը։

Ռուսական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ այս որոշումն ընդունվել է Ռուսաստանիառաջարկով։ Որոշումը բացատրվում է նրանով, որ անձնական օգտագործման ապրանքների անվան ներքոքաղաքացիները ապրանքներ են ներմուծում հետագայում առևտրային նպատակով օգտագործելու համար։ Այլկերպ ասած՝ դրանք ծառայում են, բիզնեսին, բայց ներմուծման ժամանակ հարկ չի վճարվում։

Այստեղ կա ևս մեկ նրբություն։ Նշված փոփոխությունները չեն վերաբերում միջազգային փոստային կամսուրհանդակային առաքումներով ներմուծվող ապրանքներին։ Դրանց համար այժմ գործում են այլ կանոններ։Ինչպես նշված է Մաքսային  ծառայության կայքում, սահմանվում է 0% մաքսային վճար, եթե մեկ ամսվաընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսայինարժեքը չի գերազանցում 200 հազար դրամը։

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ Պետական եկամուտների կոմիտեից ևս հաստատեցին, որ վերը նշվածորոշումը փոստային կամ սուրհանդակային առաքումներով ներմուծումներին չի առնչվում, սակայն պետք էնաև նկատի ունենալ, որ եկող տարվանից դրանց կանոնները ևս փոփոխվելու են, որի մասին որոշում էընդունվել դեռևս 2017 թվականի տարեվերջին։

«Հայտնում ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-իԱնձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին թիվ 107 որոշմամբ արդենիսկ սահմանված են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք միջազգային փոստայինառաքումներով փոխադրվող անձնական օգտագործման ապրանքների չափաքանակների վերանայում: Մասնավորապես, 01.01.2019թ.-ից մինչև 31.12.2019թ. թույլատրվում է օրացուցային ամսվա ընթացքում մեկֆիզիկական անձի հասցեով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ներմուծել անձնականօգտագործման ապրանքներ, որոնց մաքսային արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, ևքաշը չի գերազանցում 31 կիլոգրամը», – նշված է ՊԵԿ-ի պատասխանում:

Գաղտնիք չէ, որ Հայաստանում ևս կան փոքր բիզնեսով զբաղվող քաղաքացիներ, հատկապես՝առևտրականներ, որոնք ապրանքներ են ներմուծում անձնական օգտագործման իրերի անվան տակ՝ այսպիսովօգտվելով մաքսային վճարներից ազատվելու հնարավորությունից։ Նշված փոփոխությունները կարող ենբացասական ազդեցություն ունենալ այդ խավի համար։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը, համեմատելով ներկայացված ցուցանիշները, նշում է, որ այսօրվապայմաններով (1500 եվրոյի և  մինչև 50 կիլոգրամի սահմանափակմամբ) ստացվում է, որ 1 կգ բեռի միջինարժեքը 30 եվրո է, իսկ եկող տարվանից կդառնա՝ 20 եվրո, ու պետք է ըստ դրա փորձել հասկանալ, թե ովքերկարող են տուժել նոր դրույքաչափերի ուժի մեջ մտնելու արդյունքում։

Օրինակ՝ միջին և փոքր առևտրականները Վրաստանից հիմնականում բերում են կենցաղային տնտեսականապրանքներ, որոնց պարագայում միջինում 1կգ-ի արժեքը չի գերազանցում 20 եվրոն, և սահմանափակումըիրենց վրա բացասական ազդեցություն կարող է չունենալ։

«Իսկ Թուրքիայից ապրանք բերողների դեպքում որոշակի ազդեցություն կարող է լինել։ Այս խմբում կանգերփոքր առևտրականներ, որ գնում են հիմնականում ավտոբուսով և բերում են հագուստ (ուղեկցվողբեռ), հնարավոր է, դե ֆակտո, տուժեն. նրանք այսօր շրջանցում են գործող օրենքները՝ բեռը ներկայացնելովորպես անձնական օգտագործման»,- նշում է Հ. Ֆանյանը։

Ըստ նրա՝ կարող են տուժել իրականում անհատական սպառման նպատակով ապրանք բերողանձինք։ «Օրինակ՝ գնացել են Դուբայ, որոշել են հեռուստացույց գնել ու բերել Հայաստան։ Եթե հեռուստացույցիարժեքը գերազանցում է 500 եվրոն, նրանք արդեն կհարկվեն»,- նշում է տնտեսագետը։

Մյուս կողմից էլ անկնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում բյուջեի մուտքերը կարող են ավելանալ։Մեր հարցին՝ կան արդյոք հաշվարկներ, թե մոտավորապես որքան գումարի մասին է խոսքը, ՊԵԿ-իցպատասխանել են, որ չունեն նման տվյալ։

Աղբյուրը՝ hetq.am