«Մենք դրա պտուղները դեռ կտեսնենք». Գարիկ Պապոյան

Հաղոդավար Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներ ուզում եմ ասել, որ վերջապես սառույցը տեղից շարժվեց… Վերջին մեր ակտիվության շնորհիվ այսօրվանից շատ մեծ մասնագետների, և տարբեր ՀԿ-ների խումբ մուտք է գործել կենդանաբանական այգի և մանրակրկիտ ստուգումներ է սկսել: Ընթացքը լինելու է թափանցիկ, և ես նույնպես իմ մասնակցությունը կունենամ: Էլ ոչ մի անմեղ կենդանու մահի և տանջանքի լուր պետք է չլինի… Շնորհակալություն բոլորիդ, որ գիտակցում եք մեր պատասխանատվությունը մեզ հետ նույն մոլորակը կիսող հրաշք կենդանիների հանդեպ:

Հ.Գ. Քաղաքապետարանն այլևս կենդանասեր է, և մենք դրա պտուղները դեռ կտեսնենք»: