NOAH PRIDE միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 16–ին և 17–ին Երևանում անցկացրել է հանրային ակցիաներ` նվիրված ԼԳԲՏ ֆորումին, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանի մայրաքաղաքում:
Ակցիայի հիմնական նպատակն էր աջակցել Հայաստանում ԼԳԲՏ շարժման ակտիվիստներին և նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը հռչակել է երկրում իրավապաշտպան շարժման զարգացումը։ Լ
եհաստանի, Բուլղարիայի և Ուկրաինայի ակտիվիստներն ակցիա են անցկացրել՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ» և «Բարև, Երևան» կարգախոսներով: Ակտիվիստների խոսքով` Հայաստանում ԼԳԲՏ ներկայացուցիչները գտնվում են ծանր իրավիճակում։
Սակայն նրանք հուսով են, որ նոր քաղաքական ընթացքը, որն ուղղորդված է դեպի հասարակության արժեքները և գենդերային հատկանիշով ու սեռական կողմնորոշումով խտրականության ցանկացած տեսակը վերացնելը, կօգնի հաղթահարել հասարակության դիմադրությունը։
Աղբյուր՝ zham.am