Երևանում ամուսինը դաժանաբար ծեծել է 20-ամյա կնոջը. վերջինը մահացել է հիվանդանոցում

Երևանում 20 տարեկան կինը մահացել է ամուսնու ծեծի հետևանքով։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, կինը մահացել է նոյեմբերի 12-ի գիշերը։

Նոյեմբերի 11-ին, ժամը 09:05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Ի.-ն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Ն.-ն ձեռքերով հարվածել է կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 22:0-ին, Քրիստինե Ի.-ն գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել է:

30-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել բացատրությունը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: