Հայաշատ Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կալիֆոռնիա նահանգում արդեն մի քանի օր շարունակվող աղետաբեր հրդեհի պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնում են Սպիտակ տնից: Հրդեհի պատճառով արդեն զոհ է դարձել 9 մարդ, տարհանել են մոտ 250 000 բնակիչ:

Հիշեցնենք, որ հրդեհի տարածումը սկսել է նոյեմբերի 8-ից։