Վթարի է ենթարկվել բալետի արտիստ Վահագն Մարգարյանը. նա կոմայի մեջ է

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիս Վահագն Մարգարյանն ավտովթարի է ենթարկվել։ Նրան անմիջապես տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց և վիրահատել:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երիտասարդ արտիստն այժմ կոմայի մեջ է։ Մարգարյանը լուրջ վնասվածքներ ունի, հեռացրել են փայծաղը։

Ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Մարգարյանը եղբոր, նրա կնոջ և 2 տարեկան երեխայի հետ տաքսու մեջ է եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` հարվածը եղել է հենց Վահագնի կողմից։

Բոլորին հիվանդանոց են տեղափոխել։ Մեր տեղեկություններով` նրա եղբոր կնոջ վիճակը կայուն ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում։

Վահագն Մարգարյանը 23 տարեկան է։ 2013 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am