Գլխավոր Հասարակություն Կամավորները կմասնակցեն 12-ամյա Արթուրի որոնողական աշխատանքներին

Կամավորները կմասնակցեն 12-ամյա Արթուրի որոնողական աշխատանքներին

Այսօր՝ նոյեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 10:00-ին, Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնից տարբեր խմբեր դուրս են գալու Վանաձորում և Վանաձորի հարակից անտառային տարածքներում 06.11.18 թվականին անհայտ կորած Վանաձորի բնակիչ՝ 2006թ. ծնված Արթուր Մարտիրոսյանի որոնողական աշխատանքները կատարելու նպատակով: Այդ մասին նշված է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի Ֆեյսբուքի էջում:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցել 12-ամյա Արթուրի որոնողական աշխատանքներին, կարող են 09։30-ին հավաքվել Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի դիմաց: