Հայտնի են Գորիս–Կուբաթլի ճանապարհին մահացած զինվորների անունները

Այսօրվա ցավալի ավտովթարից զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հրապարակել նրանց անունները.

1. Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ,
2. Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ,
3. Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ,
4. Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Թալինի ԶԿ։

Կան նաև վիրավորներ, որոնց տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով` մեկն ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: