«Դուք իրավունք չունեք այնքան ժամանակ այսպիսի սեղաններ նստել, քանի դեռ ձեր երկրում սոված, հացին կարոտ մարդիկ կան….»

Ֆեյսբուքյան օգտատեր Մանվել Մանուկյանն իր էջում գրել է.

Չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց ավելի պատկերավոր եմ դարձնում, որ հաջորդ անգամ այսպիսի բաներ չանեք, եթե դուք պաշտոնյա չլինեիք սա նորմալ կհամարեի, բայց դուք իրավունք չունեք կուշտ լինել, դուք իրավունք չունեք այնքան ժամանակ այսպիսի սեղաններ նստել, քանի դեռ ձեր երկրում սոված, հացին կարոտ մարդիկ կան, եթե համաձայն չեք այս պայմաններին, չեք կարող ձեզ զրկել ճոխ սեղաններից, ուրեմն չմտնեիք այդ ամենի մեջ, մեզ ուտող-խմող թիմ պետք չի։ Ուրեմն հիմա նայեք լուսանկարներին, մինչ դուք խորոված էիք ուտում, տաք հարմարավետ ռեստորանում նստած էիք, այս մարդը փողոցում ցրտին , սոված լաց էր լինում։ Մի արեք այսպիսի բաներ, դուք բոլորով պատասխանատու եք այսպիսի մարդկանց համար։ Ինչպես ծնողը չի կարող կուշտ լինել, երեխաները սոված, այդպես էլ պաշտոնյաները չեն կարող կոշտ լինեն, քաղաքացիները սոված։