Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. Մանուել Մանուկյան

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Պարո՛ն Փաշինյան, գործարար մարդ գիտեմ, որն այս պահի դրությամբ 1500 ընտանիքի աշխատանքով է ապահովում, այդ աշխատողներին գումարած, կան հատուկ կարիք ունեցողներ, որոնք նույնպես աշխատում են այդ գործարանում, այդ գործարարը, նամակ է գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ոչ մի պատասխան, ես առանձին նամակ եմ ուղարկել իր օգնականին, կրկին ոչ մի պատասխան այդ մարդկանց: Այդ մարդը մի օր այնքան էր զայրացել, ասում էր վերցնեմ բոլոր աշխատողներիս գնամ ճանապարհները փակեմ, ինչ անեմ:

Հիմա հարգելի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան, Ձեզ համար մե՞կ է՝ այդ 1500 ընտանիքների աշխատանք ունենալ չունենալը: Էս ոնց որ շատ ծիծաղեցինք։ Մենք քառօրյա պատերազմի մասնակից շատ տղաների հարցով երևի երեք ամիս է դիմել ենք Ձեզ, բայց ի՞նչ, ՊՆ նախարար  Դավիթ Տոնոյանն իրեն ընդհանրապես ձեռք է առել, քաղաքացիների ընդունելություն է՛լ չի անում, զոհվածների մայրերին չի ընդունել, վիրավոր տղերքի մայրերից կան՝ չի ընդունել, ո՞վ պիտի պատասխան տա մարդկանց բոլոր այն նամակներին ու դիմումներին, որ գալիս են կառավարության շենք, ՊՆ և այլ տեղեր:

Ուսանող տղերք կան, որ փողերը հերիք չի անում 10 բալի ու այդ մարդկանց զեղչ չեն անում, ընդհանրապես ոչ մի զեղչ, այդ վատ սովորողների մեջ էլ հիմնականում ամենաանապահով ընտանիքների զավակներն են. սա էլ ԿԳ նախարարին փոխանցեք։

Մենք էլ 3 ամիս է սպասում ենք, որ զինգրքույքների մեջ նշման հետ կապված տեղեկություն ստանանք, բայց ոչ մի բան ասող չկա։ Լավ, այս անգամ, որ գանք, հասնենք կառավարության շենքի մոտ, էլ խորհրդական, օգնական, ոչ մեկը չմոտենա մեզ, իրենք իրենցը կորցրին, մնաց տեսնենք դուք ձերը ինչպես կպահեք։

Հա, հեղափոխությունից 6 ամիս է անցել, այս հարցերով և մի շարք այլ կարևոր հարցերով ուզում էինք խոսել Ձեզ հետ, մոտեցա ձեզանից հանդիպում խնդրեցի, օգնականներից երևի 10 անգամ հանդիպում խնդրեցինք, դուք ասացիք կընդունեմ, անպայման, եղբայր, կընդունեմ, օգնականները ասում են կլինի, բայց ո՞ւր է:

Որոշ օլիգարխների հետ շտապ հանդիպում եք, ինչու մոռացաք բարձրագույն իշխանությունը, ո՞վ է ու ո՞ւմ հետ պիտի հանդիպեք:

Մենք, որ հրապարակում էինք դուք բանտում էիք, բայց Մենք մնացինք հրապարակում այնքան ժամանակ, մինչև բանտից դուրս եկաք, հիմա վատ եմ զգում, որ այսքանից հետո ես ճանապարհ փակելով Ձեզ տեսնեմ ու ասեմ շատ բաներ։

Հաստատ, ես ու իմ թիմակիցներն ավելիին էինք արժանի, քան Ձեզ ճանապարհ փակելով ու կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անելով տեսնելուն։

Եթե Դուք այս տարբերակն եք ուզոմ, Ձեզ հետ կապ կհաստատենք այսպես։

Մանուել Մանուկյան