Հանրապետության հրապարակի հարևանությամբ ծեծի է ենթարկվել ԱՄՆ երկու քաղաքացի

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ Արամ Թորոսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է տվել, որ Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում անհայտ անձինք նոյեմբերի 1-ին գիշերը ժամը 01:20-ի սահմաններում ծեծի են ենթարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներ, Լոս Անջելես քաղաքի բնակիչներ, ժամանակավորապես «Մարիոթ» հյուրանոցում բնակվողներ, 26-ամյա Քրիստոֆեր Ռեյնոլդին և Դանիել Կովենին:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ նշված անձինք դերասաններ են և Հայաստանում նկարահանվում են ինչ-որ ֆիլմում: