Ինձ համար ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք չկա. ԼԳԲՏ ֆորումը Հայաստանում չի կայանա

Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի ունենա: Համաժողովը կանցկացվի մեկ այլ երկրում:

Հիշեցնենք՝ երեկ ԼԳԲՏ համայնքի նախաձեռնությամբ կայանալիք ֆորումը դատապարտել էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Մեր ժողովուրդը մշտապես եղել է քրիստոնյա ավանդական ընտանիքի գաղափարի կրողը: Սակայն այսօր բարոյական հետընթացի փորձ է արվում: Մենք արդեն մեր դիրքորոշումը հայտնել ենք արվամոլության դրսևորման դեմ՝ նշելով, որ դա հարիր չէ մեր կենսակերպին և ավանդույթներին»,- ասված է հայտարարության մեջ:

Բացի կաթողիկոսից, խնդրի մասին խոսել էր նաև  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ իր  համար ավանդական ընտանիքից ավելի բարձր արժեք չկա:

Մանրամասն` այստեղ