Տղամարդը հատել է հայ–թուրքական սահմանը

Արտաշատի սահմանապահ ջոկատի սահմանապահները բռնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատած անձի, որի մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել: Նախնական տվյալներով` սահմանախախտը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ սահմանախախտը կյանքի լավագույն պայմանների փնտրտուքներով առանց խոչընդոտների հատել է պակիստանա-աֆղանական, աֆղանա-իրանական, իրանա-թուրքական սահմանները։ Հայաստան մտնելու փորձի ժամանակ նրան բռնել են ռուս սահմանապահները:

Սահմանախախտը փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար: