Դպրոցն ամեն պահի կարող է փլվել երեխաների վրա. լուսանկարներ

Դպրոցի պատերն ու առաստաղը քանդվում են, տարիներ առաջ նախագծված նոր դպրոցն այդպես էլ չի կառուցվում:

Դպրոցը լի է մկներով, որոնք, երբեմն, նույնիսկ երեխաների պայուսակների մեջ են մտնում, եթե այնտեղ ուտելու բան է լինում, դուրս են գալիս հատակի հսկա ճեղքերից ու խրխրթացնելով դասի ժամանակ շեղում երեխաների ուշադրությունը:

Средняя школа имени Тиграна Меца села Птхунк
Պտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան դպրոցը

Այս մասին մեզ պատմեցին Արմավիրի մարզի Պտղունք գյուղի դպրոցի աշակերտները: Աղջիկներից մեկն էլ՝ խոստովանեց՝ մկներից շատ է վախենում, բայց դպրոց չհաճախել չի կարող:

Ուսուցիչների համար, սակայն, մկներն իրենց կրթօջախում չարյաց փոքրագույնն են: Նրանց ավելի շատ անհանգստացնում են պատերից թափվող քարերը, ճոճվող հատակն ու անձրևաջրերից փլվող առաստաղը:

И.о. директора средней школы села Птхунк Кнарик Тоноян
Պտղունքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քնարիկ Թորոյանը

«Անձրևի ժամանակ գետնին թասեր ենք դնում, որ դպրոցը չհեղեղվի»,- ասաց Պտղունքի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քնարիկ Թորոյանը,- «դպրոցի դահլիճն ու մարզադահլիճն այնպիսի վիճակում են, որ վախենում ենք երեխաներին ներս թողնել՝ վազելուց, թռնելուց կարող է փլվել»:

1946թ-ին կառուցված դպրոցի շենքը 4-րդ կարգի վթարային է, պատերը ճաքած են, խարխլված: «Ամիսներ առաջ ուսուցչանոցի առաստաղից մի մեծ կտոր պոկվել, ընկել էր ուսուցիչներից մեկի կողքը»,- պատմում է տնօրենի պաշտոնակատարն ու հավելում, որ բարեբախտաբար ուսուցչուհին չէր տուժել:

Средняя школа имени Тиграна Меца села Птхунк
Պտղունք գյուղի Տիգրան Մեծի անվան դպրոցի պատուհանները կամ կոտրված են կամ չեն փակվում

Դպրոցի պատուհանները կամ կոտրված են, կամ չեն փակվում: Ամեն տարի գյուղապետարանը պոլիէթիլենային թաղանթով պատում է դրանք՝ երեխաներին ցրտից պաշտպանելու համար: Բայց դա էլ չի օգնում, աշակերտների մեծ մասը ձմռանը հիվանդանում են ու բացակայում դասերից:

Դպրոցը նաև սանհանգույց ու ջուր չունի: Զուգարանը կառուցված է բակում: Աշակերտները ստիպված են լինում նույնիսկ ձմռան ցրտին դպրոցից դուրս գալ՝  կարիքները հոգալու համար:

Средняя школа имени Тиграна Меца села Птхунк
Աշակերտները ստիպված են լինում նույնիսկ ձմռան ցրտին դպրոցից դուրս գալ՝ կարիքները հոգալու համար

«Արդեն 20 տարի խոսք են տալիս, որ դպրոցը պիտի վերակառուցվի, նույնիսկ երկու նախագիծ կար, բայց ինչպես կազմվել են, այնպես էլ մնացել են դարակներում: Այսինքն՝ մեր պետությունը նախագիծ պատվիրելու գումար ունի, բայց դպրոց կառուցելու՝ ոչ»,- ասաց Թորոյանը:

Պտղունքը Երևանից ընդամենը 11 կմ է հեռու, բայց տարիներ շարունակ դուրս է մնացել և մարզպետարանի և կրթության ոլորտի պաշտոնյաների ուշադրությունից:

Աղբյուրը՝ armeniasputnik.am