Ռուզաննա Խաչատրյանի քույրը՝ Լուիզա Խաչատրյանն ուներ երկու երեխա՝ տղա և աղջիկ։ Տղան սովորում է Սանկտ Պետերբուրգի բժշկական ակադեմիայում։ Ամուսինը Սանկտ Պետերբուրգում բարձրաստիճան պաշտոնյա է։ Նա ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանն է՝ գնում- գալիս է։
Լուիզան ապրում էր մոր և աղջկա հետ։ Բժշկուհին առավոտյան միշտ մեքենայով էր տնից դուրս գալիս՝ աղջկան տանում դասի։ Շատ ուշադիր և հոգատար մայր էր։ Այդ ողբերգական օրը առավոտյան մենակ էր տնից դուրս եկել՝ առանց մեքենայի․․․
Մեզ նաև ասացին, որ նրանք ծնունդով Նոյեմբերյանի շրջանի Կոթի գյուղից են։ Լուրեր տրամադրողը նաև ասաց, բառացի․
«Երևի պիտի վատ մարդ լինես, որ շառն ու փորձանքը հեռու փախչեն քեզանից։ Շատ լավ մարդ էր Լուիզան, հիանալի մայր, օրինակելի կին, լավ մասնագետ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի քրոջ՝ Լուիզա Խաչատրյանի դին։
Աղբյուր՝ Hraparak․am