Երևանում ձիու մսի խմբաքանակ է հայտնաբերվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում:

տեսչական մարմնի կայքում նշված է, որ շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:

ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները։ Տեսչական մարմինը խոստանում է արդյունքների մասին հավելյալ տեղեկացնել: