Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատարանից արդարադատության ակնկալիք ունի:
Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին Սարգսյանն ասաց, որ այն անհիմն է: Հարցին, հետախուզման մեջ գտնվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրն իրեն հայտնի է, Սարգսյանը ի պատասխան հարցի ժպտաց:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ կատարված սպանության փորձի համար։ Այս պահին դատարանում ընթանում է սույն գործով դատական նիստը: Սարգսյանը կալանքի տակ գտնվելուց հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել:
Աղբյուրը՝ armtimes.com