YANS գեղեցկության սրահը շնորհավորում է Երևանի տոնը. «Մեր ժողովուրդը վաստակել է այս օրը լիարժեք նշելու, քաղաքին տանտիրոջ պես վերաբերվելու իրավունքը»

YANS գեղեցկության սրահը շնորհավորում է Երևանի 2800 ամյակը:

«Այսօր տոն է ոչ միայն երևանցիների, այլև աշխարհի բոլոր հայերի համար։ Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, որն այսօր հասել է պատկառելի տարիքի՝ 2800-ամյակի:

Մեր ժողովուրդը վաստակել է այս օրը լիարժեք նշելու, այն շենացնելու, օր օրի ավելի լավը դարձնելու, Երևանով հպարտանալու, քաղաքին տանտիրոջ պես վերաբերվելու իրավունքը: Անպես, որ այսօր բազմապատկենք մեր սերը մեր քաղաքի նկատմամբ ու ասենք՝ շնորհավոր տոնդ, Երևան»: