Վանաձորում 14-ամյա տղան հոր հրացանը լիցքավորելու ժամանակ կրակել է ինքն իրեն

Վանաձորում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Shamshyan.comկայքի տեղեկություններով, երեխան վիրավորվել է իրենց տանը, հորը պատկանող օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ։

Տղան անզգուշաբար կրակել ու ինքն իրեն վնասել է: Գնդակը դիպել ու վնասել է երեխայի ձախ ոտքի փափուկ հյուսվածքները։ Կայքի տեղեկություններով, երեխան սովորում է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: