«Ես Երևանում եմ և երբեք մտադրություն չեմ ունեցել լքել հայրենիքս». Տարոն Մարգարյան

«Հրապարակ» թերթը այսօր գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և  ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում:

ArmDay.am-ը կապ է հաստատել Տարոն  Մարգարյանի հետ, ով հերքել է տարածված լուրերը:

«Լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես ընտանիքիս հետ գտնվում եմ  Երևանում, ավելին՝ երբեք չեմ մտածել հայրենիքս լքելու մասին: Ինչ-որ մեկը պարզապես ցանկացել է ապատեղեկատվություն տարածել»,- ասել է Տարոն Մարգարյանը: