Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քաղաքացի Նարինեն ինձ է ուղարկել Հանրապետական հիվանդանոցի դիմացի ավտոկայանին հարող կտրատված ծառերի այս նկարը, նաև տեղեկացրել է, որ դիմել է բնապահպանության նախարարություն, որտեղից պատասխանել են, թե այդ տարածքը սեփականաշնորհված է։ Եթե անգամ դա այդպես է, ուրեմն կասկածի տակ պետք է դրվի այդ սեփականության վկայականը, որովհետև դա հանրային տարածք է։ Ակնհայտորեն, հիվանդանոցի բակի ավտոկայանի տերը ծառերի հաշվին ուզում է ընդլայնել այն։ Տեսնես այս մասին ի՞նչ կարծիք ունի առողջապահության նախարարը, հիվանդանոցի բակի ծառահատումն օգո՞ւտ է մարդկանց առողջությանը։ Քաղաքապետարանն էլ պիտի ստուգի այդ տարածքի սեփականության իրավունքի օրինականությունը»: