«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել էր 1 միլիոն ՀՀ դրամը:
Այսօր դատարանը բավարարել էր նրան գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:
Ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում Պավել Մանուկյանը խոսեց իր մարտական ընկերոջ, երեկ հանկարծամահ եղած Արայիկ Խանդոյանի մասին. «Արայիկ Խանդոյանը զենքը մեջը գնաց: Հայ ժողովուրդը զենքի մի տեսակ կորցրեց»,- ասաց նա:
Անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկաններին, Մանուկյանն ասաց. «Երկու ոստիկանն ամենևին մերը չէ, ես ձեզ պարզ ասեմ, ես նրանց էլ եմ համարում զոհ և անպայման հարգելու եմ շիրիմին: Իսկ Վանոյանի մասով հենց տեղում՝ ՊՊԾ-ում ենք հարգել: Մենք մեր արածի պատասխանատվությունն ենք կրում և կրելու ենք արժանապատվորեն»,- ասաց Մանուկյանը՝ նշելով, որ առաջիկայում կհանդիպի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Սասնա ծռերի հետ այդ թեմայով ով ասես հանդիպել, ինչ ասես խոսել են, բայց ծռերից խոսող չի եղել, նամանավանդ, որ ապստամբության օրերին ինքը ներկա էր»,- ասաց Պավել Մանուկյանը: