2 ամսով կալանավորվել է Սամվել Մայրապետյանը. փաստաբան

Նախաքննական մարմնի միջնորդությունը դատարանը բավարարել է:

Կալանավորվել է գործարար Սամվել Մայրապետյանը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց գործարարի փաստաբան Կարեն Բատիկյանը` դատարանը միջնորդությունը բավարարվել է:

Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։ Իրեն առաջադրված մեղադրանքը, ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց փաստաբանը, Մայրապետյանը չի ընդունել։

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը Սամվել Մայրապետյանին ձերբակալել էր  հոկտեմբերի 6-ին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am