Քաղաքային իշխանությունների անտարբերությունը հանգեցրել է նրան, որ Ամերիկայում անվտանգ քաղաք համարվող Գլենդելի դպրոցները վտանագվոր են դարձել

Օրեր շարունակ համացանցն ու ողջ Գլենդելն իրար խառնած միջադեպը շարունակում է մնալ լրատվամիջոցների առաջին էջերին: Գլենդելի բնակիչները, աշխարհով մեկ սփռված հայերը շարունակում են քննարկել, վերլուծել եղածն ու հասկանալ, թե ինչն էր հայ ու մեքսիկ աշակերտների նման մասշտաբային ծեծկռտուք սկսելու պատճառը:

Ու չնայած սրան՝ Գլենդելի խորհրդի 5 անդամներից, որոնցից 4-ը հայ են՝ ձայն բարբառո հանապատի:

Իրավապահ մարմինների, հանրության միջամտության դեպքում անգամ խորհրդի հայ անդամներն, ովքեր ի պաշտոնե, պետք է ներգրավված լինեին այս պատմության մեջ ու դեպքի վայրում լինեին  վայրկայններ անց, դրսևորեցին  բացարձակ անտարբերություն:

Հայերի 4  «ներկայացուցիչները»՝ Զարեհ Սինանյանը, Վարդան Կարապետիանը, Վրեժ Աղաջանիանն ու Արա Նաջարիանը կարիք չհամարեցին նույնիսկ ձևական սրտացավություն ցույց տալ եղածի հանդեպ:

Ճիշտ այն ժամանակ, երբ ամբողջ Գլենդելում ծայրահեղ խուճապ էր, մեր 4 նեկայացուցիչները, մոռանալով նույնիսկ լեգենդար հայի՝ Շառլ Ազնավուրի մահված բոթը, ժպիտը դեմքներին մասնակցում էին Արցախի պողոտայի բացման արարարողությանը՝ իրականությունից կտրված սելֆիներ ու հարցազրույցներ էին անում՝ ցույց տալու մի պատկեր, որն իրականում որևէ առնչություն չունի իրական Գլենդելի հետ:

Ոչ մեկի համար գաղտնի չէ այս պաշտոնյաների տածած սերը դեպի ամբիոններ, դեպի տեսախցիկներ ու հնարավոր ցանկացած հարթակ՝ երևալու ու խաղալու սրտացավ հայի իրենց վերցրած դերը: Մինչդեռ որևէ անգամ նրանք այդ հարթակները չեն ծառայեցրել հանուն շոշափելի խնդիրների լուծման: 4-ն էլ լիարժեք պատրաստակամ են միայն մեկ հարցում՝ վերցնել դարակից հերթական պատվոգիրը, ընդունել բացառիկ երջանիկ դեմք ու գնալ հերթական միջոցառմանը՝ ողջունելու ու շնորհավորելու իրենց պես անհոգ մեկին, ով իներտ է շուրջը փոթորկող ցանկացած իրադարձության հանդեպ:

Եթե  նկարվելու, պատվոգիր տալու կամ որևէ ժամանցի կենտրոնի բացման արարողություն չկա, դժվար կլինի նրանց գտնել մոտակայքում:  Ու չի գտնվում մեկն, ով այս 4-ին էլ կիջեցնի երկնքից ու կասի, որ իրենց գործը սելֆին ու պատվոգիր տալը չէ, իրենց գործն աշխատել, ավելի շուտ՝ ծառայելն է Գլենդելի բնակչությանը:

Իրականում հենց այս մարդկանց թեթևով ձեռքով էլ Գլենդելում ստեղծվել է մի իրավիճակ, ինչին չի նախանձի հարևան և ոչ մի քաղաքի բնակիչ: Արդեն որքան ժամանակ է, ինչ բացահայտ խոսվում է այն մասին, որ Գլենդելի 2 դպրոցներում էլ՝ Glendel High School և Hoover School –ում թմրանյութ է շրջանառվում, ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրական վերաբերմունք ու անհանդուրժողականություն կա, բացահայտ արհամարհանք կա, բայց այս հարցերին չի տրվում լուրջ նշանակություն, ինչի արդյունքում եղավ այն, ինչ եղավ:

Երբ Foxnews-ի լրագրողը դեպքի վայրում, աշակերտներից մեկին հարցեր էր տալիս, աշակերտի արձագաքը եղավ  հետևյալը՝ «սա ի՞նչ է, նրա համեմատ, ինչ ամեն օր է լինում դպրոցում»: Ստացվում է, որ Ամերիկայում ապահովությամբ 8-րդ  քաղաքում երեխաները պաշտպանված չեն, ինչն էլ վկայությունն է այն բանի, որ թերացել են քաղաքի իշխանություններն ու նրանց փոխարինել է պետք:

Եվ վերջապես՝ այդ մարդիկ հայտնվել են խորհրդի 5 անդամներից 4 աթոռում ոչ թե իրենց ուժերով, այլ նրա համար, որ իրենց ընտրել են ազգանվան –յան ու –իան վերջավորության համար: Ու նույն արագությամբ,  ինչպես վերջիններս զբաղեցրել են այդ աթոռները՝ կատազեն, տեղը զիջելով իրապես մտահոգ այլ պաշտոնյաների:

LosArmNews.com