Շիրակի մարզպետը կանխել է երիտասարդի ինքնասպանության փորձը (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի միջամտությամբ  ինքնասպանության փորձ ծրագրած երիտասարդը հրաժարվեց իր մտադրություննից:

Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, սեպտեմբերի 26-ին ժամը 19։00 –ի սահմաններում մի երիտասարդ փորձ է արել իրեն նետել Գյումրու Գարեգին Նժդեհ 22 շենքի պատշգամբից: Շենքի 1–ին հարկը ատամնաբուժարան է, այն գտնվում է արագ սննդի կետի հարևանությամբ։ Մոտակայքով անցնող Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անձամբ է բարձրացել և  փորձել երիտասարդին հետ պահել իր մտադրությունից:

Մարզպետի հետ ունեցած զրույցից հետո երիտասարդը հետ է կանգնել իր մտադրությունից: Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ Կարեն Սարուխանյանը հաստատեց այդ փաստը և նշեց, որ ինքը զրուցել է երիտասարդի հետ:

Ըստ նախնական տվյալների` երիտասարդը անձնական խնդիրներ ունի:

Posted by Վարդան Գրիգորյան on Wednesday, September 26, 2018

 

Աղբյուրը՝ armeniasputnik.am