Կրակոցներ հայաշատ Վան Նայս քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ. կան վիրավորներ

2 տղամարդ բերման են ենթարկվել այն բանից հետո, երբ հինքշաբթի օրը՝ կեսօրին կրակոցներ են արձակել Կալիֆոռնիայի Վան Նայս քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ. այս մասին հայտնում է Լոս Անջելեսի ոստիկանությունը:

Իրավապահ մարմինները դեպքին հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել են, որ դեպքը տեղի է ունեցել ուսումնական հաստատության դիմաց: Ոստիկանների ժամանելուց հետո հայտնաբերել է 2 վիրավորների, որոնցից մեկը եղել է ուսանող, մյուսը՝ դպրոցի կին աշխատակիցներից: Երկուսն էլ,  շտապ օգնության միջամտությամբ,  անմիջապես բերվել են կայուն վիճակի:

Ընկերների հավաստիացմամբ, վիրավորներից մեկը 11-րդ դասարանցի Հարփեր Մալոնին է, ով վիրավորվել է ծնկից: Վերջինիս սոցիալական ցանցերի իր էջում հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել ու ասել, որ իր հետ ամեն ինչ արդեն կարգին է:

Թեպետ կրակոցներն անմիջապես ուսումնական հաստատության ներսում չեն հնչել, բայց աղմուկը վախեցրել է տարածքում գտնվող բոլորին: Ուսուցիչներից մեկը պատմել է, որ հնչող կրակոցներից հետո խուճապ է սկսել, ինչից հետո աշակերտները ստիպված են եղել անվտանգ տարածք տեղափոխվել:

Ոստիկանները բերման են ենթարկել 2 կասկածյալի, դեպքի այլ մանրամասներ պարզվում են: