18+. Երգիչ Անդիի կիթառահարին բռնել են 11 տարեկան տղային սեռական ոտնձգության ենթարկելիս. ոստիկանության հայտարարությունը

Երգիչ Անդիի բենդի կիթառահարը մեղադրվում է մանկապղծության մեջ. այս մասին տեղեկացնում են Գլենդելի իրավապահ մարմինները:

Ոստիկանությունն այս պահին որոնում է Գլենդելի բնակիչ 48-ամյա Հարմիկ Հախվերդյանի կողմից տուժած քաղաքացիներին: Իրավապահ մարմինները սկսել է հետաքրքրվել Հախվերդյանով օգոստոսի 3-ից՝ այն բանից հետո, երբ պարզվել է, որ վերջինս երաժշտական դպրոցում՝ կիթառի պարապմունքի դասերին, անթույլատրելի գործողություններ է իրականացրել 11 տարեկան տղայի նկատմամբ:

Օգոստոսի 8-ին Հախվերդյանը կալանավորվել է՝ 14 տարեկանից փոքր անձին ոտնձգության ենթարկելու հիմքով:

Հարմիկ Հախվերդյանի կողմից տուժածները կարող են զանգահարել 818-548-3106 հեռախոսահամարով կամ գրել  sobrien@glendaleca.gov էլեկտրոնային հասցեին:

LosArmNews.com