Ն. Փաշինյանը չէր կարող մեզ ազատություն տալ․Հայկ Կյուրեղյան

Հայկ Կյուրեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Մեկնդմիշտ պատասխան բոլոր՝ «Սերժի ժամանակ բանտում էիք Նիկոլը ձեզ ազատեց՝ շնորհակալ եղեք որ ազատ եք հիմա» արտահայտություններին: Սա իրոք ծաղր է՝ ով ասես կարող էր աշխարհով մեկ լիներ «ազատության» համար, միայն ոչ մենք, որ կամավոր զոհաբերել ենք դա և ճաղերի ետևում, հալածանքների կենտրոնում ավելի ազատ էինք: Մեր համար ազատությունը՝ ուր ուզել գնալը գալը չէր, մեր համար ազատը՝ գարշելիին գարշ, աղբին աղբ կոչել , հրեշի երեսին թքել կարողանալն էր:

Ն. Փաշինյանը և ընդհանրապես որևէ մեկը չէր կարող մեզ ազատություն տալ, որովհետև մենք անազատության մեջ էլ էինք ազատ եղել: Հնարավոր է միայն տեղաշարժի մեր՝ հնարավորությունը որոշակի սահմանափակել կամ բացել, բայց անազատ դարձնել չի լինի: Եվ հիմա՝ ինչոր մի նորահայտներ որ հելել դուրսը խորոված են արել և իրենց թվացել թէ իրենք երկիր են փոխել, նույն խորովածային տրամաբանությամաբ և խելքի կառուցվածքով էլ մեզ դիտողություններ են անում ֆբներում: Պարզ է որ նրանց համար ֆիզիկապես դուրսը լինելը գերագույն արժեք է և նրանց ուղեղը ի վիճակի չի ըմբռնել՝ մի որևէ այլ արժեքի այն ստորադասելի:

Ներկայիս իշխ. շնորհ չի արել ինձ, այլ իր պարտականությունն ա կատարել, այն էլ մասնակի՝ ես բաց կալանքում եմ, և ինչքան է բարոյական շնորհակալությոն հայտնել նրա համար, որ իմ ընկերների, ծնողների համախոհների անմիջական մասնակցությամբ հաղթած իշխանություները՝ քեզ չեն շարունակում անօրինաբար պատժել, ու՞ր մնաց թե փոխհատուցեն կամ մի գովեստ շռայլեն: Դա նույն ինչ հելնես և ամեն օր հարևանիդ շնորհակալություն հայտնես, որ այդ օրը ևս բաշխել է և մսի հաստ դանակով քեզ չի կտոր-կտոր արել և պահածոյացրել, չէ ո՞ր նա կարող էր: Չենք ակնկալում(ել) ոչ շնորհակալություն, ռչ այլ: Անձնականը մի կողմ, մեր հանդեպ շնորհակալությոն չսպասելով՝ մենք շնորհակալ կլինենք, կգովերգենք էլ՝ էն իշխ. Էն գործիչներին որ կկառուցեն իրավունքի գերակայության, ինքնիշխան երկիր, իսկ ամեն մի մեր կարծիքով շեղում՝ ամոթ կլինի, եթե չասենք, չմատնանշենք՝ ակնկալելով շտկում: