«Ժողովուրդ ջան դուք պատկերացնո՞ւմ եք չէ, թե էս ոչ լեգիտիմ իշխանությունները ինչքան են հաբռգել, ինչքան են կորցրել իրականության զգացողությւոնը». Կարմեն Դավթյան

Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Էն բանը․
Սերժի ժամանակ տիկին Ռիտայի վարսավիրը դառնար Սերժի օգնական․
-Պատկերացնում եք նմա՞ն բան․
Չէ՞․․․․
-Իսկ որ դառնա՞ր․
-Պատկերացնում եք չէ՞․
-Նիկոլն ինչ կաներ՝ խորհրդարանի ամբիոնից․ ինքնամոռաց՝ առանց իր ձայնին գործից հանելու․ նրան գերիրավունքներ կտար՝ <<առաջ պոռալու>>․
-Հերիք չէ, ժողովուրդ ջան, սահմանադրությունը իրիկունները բերում-հագցնում են Սերժ Սարգսյանին, Սերժն ասում ա՝ վառատնիկը մի քիչ էս կողմից կարեք, մեկ էլ տեսար՝ Նիկոլը հագավ էդ սահմադրությունը ու իրեն սազեց, հագից չհանեց․ հիմա էլ Սերժի կնոջ սիրտը ուզելա իր մազերը հարդարող, ոճերը սարքողին Սերժի օգնական դարձնի․ պատկերացնո՞ւմ եք, չէ՞ ժողովուրդ ջան, դուք պատկերացնո՞ւմ եք՝լրիվ, չէ՞, թե էս ոչ լեգիտիմ իշխանությունները ինչքան են հաբռգել, ինչքան են կորցրել իրականության զգացողությւոնը, ինչքան է նրանց սիրտը սամլյոտի միս ուզում /Այրարատ ջան՝ ողջույն հընթացս/, որ պետական միջոցները վատնում են՝ իրենց վարսերի, այլ կերպ ասած՝ մազերի վրա, երբ Հայաստանում բոլորդ աղքատ եք, ժողովուրդ ջան, ու սոված․ ժողովրդի երեսուն տոլոսից ավելին, երբ Գյումրիում դեռ ապրում են դոմիկների մեեե՜ջ․ էս իշխանությունները, ժողովուրդ ջան, ընկած են մազի ետեւից․ սա այլ կերպ, քան՝ անամոթություն, լկտիություն, ժողովուրդ ջան, ձեր երեսին թքել, ձեր մուծած հարկերի հաշվին՝ շեքսպրիյան ողբերգություն սարքել, հնարավոր չէ անվանել ․․․ժողովուրդ ջան։
Հ․Գ․
-Ծ՝ափ, զոմիբիներ