Ազատամարտիկները դիմել են ծայրահեղ քայլի. Պահանջում են հանդիպում վարչապետի հետ

Ազատամարտիկներ Արմեն Սարգսյանը, Պարգև Բադոյանը, Արսեն Ավետիսյանը այսօր վաղ առավոտից հացադուլ և անժամկետ նստացույց են հայտարարել ՀՀ Կառավարության շենքի մոտ: Անձնական խնդիրներից զատ ազատամարտիկները պահանջում են` կալանավորել և դատել  Սերժ և Սաշիկ Սարգսյաններին: Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում Պարգև Բադոյանը նշեց, որ նամակ-դիմումներ են հանձնել ՀՀ կառավարությանև և Երևանի քաղաքապետարանին` տեղեկացնելով ակցիայի մասին:

«Արմեն Սարգսյանն էլ իր անձնական հարցով է: Ճանապարհ անցած ազատամարտիկ է «Տիգրան մեծ» ջոկատից, բայց առանց ամաչելու անտուն են թողնում: Հզոր մարդը մի բուռ է դարձել, այլ ելք չունի»,-մանրամասնեց Բադոյանը:

Ազատամարտիկները պահանջում են հանդիպում վարչապետի հետ: «Փաշինյանը պետք է մեզ լսի, որովհետև ազատամարտիկներիս վիճակը իրոք ծանր է ու կարևոր: Մենք առաջարկներ էլ ունենք»,-հավելեց Պարգև Բադոյանը: Լուսին Ղազարյան

PrimeNews.am