Արտակարգ դեպք Շիրակի մարզում. 102֊րդ ռազմաբազայի ջոկի հրամանատարը Գյումրիում կոտրել է «Դվին» հարսանյաց սրահի պատուհանը, ներս մտել ու վնասել ողջ գույքը։ Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և անտեղ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները դռան ապակիները ձայնասյուները և այլ իրեր:
Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ խմածության աստիճանը ամենաբարձրն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան հանձնել են թիվ 102 ռազմաբազայի հրամանատարությանը: