Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է Ջարեդ Քուշների եւ Իվանկա Թրամփի հետ (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանն իրապես ուժեղ բնավորությամբ է օժտված: Ինչպես եւ ավելի վաղ խոստացել էր, հայուհին նվիրվել է ԱՄՆ-ում բանտային բարեփոխման խնդրին: Երեկ հայտնի դարձավ, որ 37-ամյա հայուհին եւս մեկ գործով է զբաղվելու՝ ռեալիթի շոուի աստղը հիմա փորձում է բանտից դուրս բերել 30-ամյա Քրիս Յանգին, որը ցմահ պատիժ է կրում կոկաինի վաճառքի համար:

Հայուհին երեկ նաեւ Սպիտակ տուն է ուղեւորվել, որտեղ հանդիպել է Ջարեդ Քուշների եւ Իվանկա Թրամփի հետ, ինչպես նաեւ փաստաբանների հետ, որոնք մասնագիտացած են դատական գործերով, որոնցով կայացվում են չհիմնավորված ծանր դատավճիռներ:

«Ամեն ինչ սկսվեց միս Էլիսից: Ես նայում էի նրան, տեսնում այլ դատապարտյալների դեմքերը, տեղեկանում բանտերում տղամարդկանց եւ կանանց պատմություններին, որից հետո հասկացա, որ չեմ կարող բավարարվել ձեռք բերածով:

Իրական համակարգային փոփոխությունների ժամանակն է»,- Twitter-ի իր էջում նշել է Քիմը, ինչպես նաեւ հանդիպումից լուսանկարներ ներկայացրել:

Ի դեպ, լուսանկարներ եւ Քիմին ուղղած շնորհավորանքներ են հրապարակել նաեւ հանդիպմանը մասնակցած մի քանի փաստաբաններ:

style.news.am