ԱՄՆ իրավապահներն ավելի քան 100 մարդու են ձերբակալել հունվարի 6-ի անկարգությունների գործով

ԱՄՆ իրավապահ մարմիններն ավելի քան 100 մարդու են ձերբակալել Վաշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների գործով: TASS գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Հետախուզության դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը:

«Մենք մեր գործընկերների հետ ձերբակալել ենք ավելի քան 100 մարդու անցյալ շաբաթ Կապիտոլիումի զավթման ընթացքում իրենց հանցավոր գործողությունների համար», – ասել է ՀԴԲ-ի տնօրենն արտակարգ իրավիճակների հարցով ճեպազրույցի ժամանակ:

Միջոցառումը, որին մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, նվիրված է եղել հունվարի 20-ին Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողության ընթացքում անվտանգության ապահովման հարցերին:

Քրիստոֆեր Ռեյն ընդգծել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները շարունակում են իրականացնել նաև մեծաթիվ այլ հետաքննություններ` կապված հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված հարձակման հետ: Նա շեշտել է, որ իրավապահները նաև ուշադրություն են դարձնում այն անձանց, ովքեր կարող են մտածել նախորդ շաբաթ տեղի ունեցած բռնությունը կրկնելու մասին:

«Ուզում եմ ասել, որ հունվարի 6-ից մենք արդեն նույնականացրել ենք ավելի քան 200 կասկածյալի, այնպես որ մենք գիտենք` դուք ով եք», – նշել է ՀԴԲ-ի տնօրենը:

shantnews.am