Վարչապետի հեռանալն այլևս չի ենթադրում ամբողջ կառավարության հրաժարական. Պուտինը կառավարության կազմավորման նոր կարգի մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային սահմանադրական օրենքը, որը նախատեսում է սահմանադրական փոփոխություններին համապատասխան կառավարության ձևավորման նոր կարգ: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Այսուհետ գործադիր իշխանությունը կիրականացվի կառավարության և այլ դաշնային մարմինների կողմից`նախագահի ընդհանուր ղեկավարության ներքո (օրենքի նախորդ տարբերակում միայն կառավարությունն էր իրականացնում գործադիր իշխանությունը):

Նոր օրենքը փոխում է նաև վարչապետի նշանակման կարգը. նախագահը կկարողանա նրան նշանակել միայն Պետդումայի կողմից թեկնածության հաստատումից հետո (նախկինում դրա համար անհրաժեշտ էր միայն պալատի համաձայնությունը): Միևնույն ժամանակ, եթե պատգամավորները երեք անգամ մերժեն թեկնածությունը, նախագահը կկարողանա ինքնուրույն նշանակել վարչապետին:

Ուժային հատվածի նախարարները նույնպես նշանակվելու են նախագահի կողմից՝ Դաշնային խորհրդի հետ խորհրդակցելուց հետո: Միևնույն ժամանակ դաշնային խորհուրդը իրավունք ունի հետաձգել թեկնածության քննարկումը, եթե թեկնածությունը ներկայացվել է նիստի կայանալուց 5-ից պակաս օրվա ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ