Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով հրավիրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ

Պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ս.թ. հուլիսի 13-ին անցկացնել ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և մանրամասն տեղեկություններ տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների մասին։

Աղբյուրը՝ shantnews.am