«Ասում էին՝ անհավանական է»․Թրամփը հայտարարել է, որ վերջերս IQ թեստ է հանձնել և բժիշկներին զարմացել իր «գերազանց արդյունքով»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջերս IQ թեստ է հանձնել և բժիշկներին զարմացել իր «գերազանց արդյունքով»,-գրում է The Hill-ը։

«Վերջերս մեկը հանձնել եմ։ Ձախ արմատականներն ասում էին՝ նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է, և ես ապացուցեցի, որ ինձ հետ ամեն ինչ կարգին է, քանի որ գերազանց հանձնեցի թեստը, գերազանց»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը Fox News-ի հաղորդավար Շոն Հեննիտի հետ ռադիոհաղորդման ժամանակ։

Թրամփի խոսքով՝ թեստը հանձնել է Walter Reed բժշկական կենտրոնում՝ բժիշկների ներկայությամբ և զարմացրել նրանց։

«Ասում էին՝ անհավանական է, հազվադեպ է պատահում, որ որևէ մեկն անի այն, ինչ Դուք հենց նոր արեցիք»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Պարբերականը նկատում է, որ նախագահը չի նշել, թե կոնկրետ երբ է հանձնել թեստը։

Վերջին անգամ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը IQ թեստ է հանձնել 2018թ․։ Walter Reed բժշկական կենտրոնում նախագահի բազմակի բժշկական զննության վերաբերյալ հունիսին Սպիտակ տան բժշկի կողմից հրապարակված գրության մեջ չի հիշատակվել IQ թեստի մասին:

Tert.am