Իտալիայի Կալաբրիա մարզում գտնվող Չինկուեֆրոնդի քաղաքում գործարկել են մի ծրագիր, որը թույլ կտա այնտեղ բնակարան ձեռք բերել 1 եվրոյով: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է «CNN Travel»-ը:
Քաղաքապետի խոսքով, ծրագիրը կոչված է լուծելու դեպի խոշոր քաղաքներ երիտասարդների տեղափոխվելու խնդիրը:
Չինկուեֆրոնդիում բնակարան գնելու համար բարենպաստ իրավիճակ է համաճարակային տեսանկյունից: Այս ամբողջ ընթացքում քաղաքում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք չի եղել:
Նրանք, ովքեր ցանկանում են առաջարկվող տարբերակով տուն գնել, ապա պարտավոր կլինեն այն վերանորոգել առաջիկա երեք տարվա ընթացքում: Դրանից բացի գնորդը պարտավոր է վճարել հատուկ վճար 250 եվրոյի չափով: Եթե նշված ժամկետում տունը չվերանորոգվի, ապա սեփականատերը ստիպված կլինի տուգանք վճարել 20 հազար եվրոյի չափով: