Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 111 կողմ ձայով ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Այնուհետև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն առջարկել է այս օրենքի փաթեթի առաջինից երկրորդ ընթերցումը կազմակերպել հատուկ ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով:
ԲՀԿ-կան պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանվորված հրատապությունը, վերջինս էլ կարճ պատասխանեց՝ հրատապությամբ:
ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև նախագծի երկրորդ ընթերցումը հրատապությամբ քննարկելու հարցին:
Նշենք, որ նախագծով առաջարկվում է Ճանապարհային ոստիկանությունը փոխել պարեկային ոստիկանությամբ:
Աղբյուրը՝ tert.am