ԱՆԱԿՆԿԱԼ Երազ թաղամասում. Ձեր բակում երգում է ԱՐԱՄԵՆ

Մայիսմեկյան երևի թե ամենահիշվող երեկոն այսօր Երազ բնակելի թաղամասում էր: Promote production-ը Mix Show նախագծի շրջանակներում, Երազ բնակելի թաղամասի բնակիչների համար անակնալ էր պատրաստել! Բակում երգում էր սիրված երգիչ ԱՐԱՄԵՆ: Ադոնց փողոցի մի քանի նորակառույց շենքերի բնակիչներն իրենց բալկոններից հետևեցին Արամեի լավագույն կատարումներին ու վստահ եմ, հավանեցին անակնկալը: Ուզում եմ նաև նշել, որ Արամեն մեծ եռանդով էր երգում ու մաքսիմալ էներգիա փոխանցեց մարդկանց նույնիսկ նման հեռավորության պայմաններում:

Kamoblog.tv