ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ու ռուս միլիարդատիրոջ նախկին կինը` Նատալյա Ռոտենբերգը, պաշտոնապես ամուսնացել են և մեկուսացել Հայաստանում

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ 68-ամյա միլիարդատեր Արկադի Ռոտենբերգի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, և ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն տևական ժամանակ է՝ միասին են։

Զույգը մեկուսացել է Հայաստանում։ Նատալյան Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Սևանից։ Մեկնաբանություններում նրանից հետաքրքրվել են, թե որտեղ է, ի պատասխան՝ Նատալյան գրել է՝ «Սա Սևանն է։ Մենք Հայաստանում ենք»։ Հստակեցմանը՝ սա հիմա՞ է Սևանում, նա դրական պատասխան է տվել։

Նատալյան Ինստագրամի իր էջում ընտանեկան ու անձնական բնույթի լուսանկարներ հաճախ չի տեղադրում, սակայն օրեր առաջ Տիգրան Արզաքանցյանի հետ լուսանկար է տեղադրել՝ մակագրելով․ «Իմ ներկայիս կողակիցը»։

Ի դեպ, Spletnik լրատվական կայքը հայտնել է, որ զույգն այս ապրիլին ամուսնացել է՝ միասին են դեռ 2018 թվականից։

Tert.am