Դուբայում գործող Emirates ավիաընկերությունը մարտի 25-ից դադարեցնում է բոլոր ուղևորափոխադրումները, բացառությամբ՝ դուրս բերման համար նախատեսվածները, ինչպես նաև բեռնափոխադրումները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ավիափոխադրողի հաղորդագրությունը:
«Մարտի 25-ից, անկախ այն հանգամանքից, որ նախկինի պես կշարունակենք բեռնափոխադրությունները, Emirates-ը ժամանակավորապես կդադարեցնի ուղևորափոխադրումները»,- ասել է ավիաընկերության ղեկավարը՝ պարզաբանելով, որ ընկերությունը ուշադրությամբ հետևում է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման շուրջ տիրող իրավիճակին:
Ուղևորափոխադրումների դադարեցմամբ պայմանավորված՝ ընկերությունը որոշել է աշխատակիցներին առաջարկել վճարվող կամ չվճարվող արձակուրդ վերցնել: Աշխատակիցների մեծամասնության աշխատավարձը երեք ամսվա կտրվածքով կպահպանվի: