Թբիլիսի կենտրոնում կկանգնեցվի է Բեգի գետաձիու հուշարձանը

Թբիլիսիում որոշել են կանգնեցնել Բեգի գետաձիու հուշարձանը. Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանն արդեն արձանի ստեղծման մրցույթ է հայտարարել, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Քաղաքապետարանի նախաձեռնությունն իրականացվում է ավերիչ հեղեղման չորրորդ տարելիցի առթիվ, որն ավելի քան 20 մարդու կյանք խլեց: 2015 թվականի հունիսի լույս 14-ի գիշերը տեղատարափ անձրեւը եւ սողանքը հեղեղում առաջացրեցին Վերե գետի կիրճում: Այն ժամանակ Թբիլիսիի կենտրոնում ջրի տակ անցան փողոցներն ու ճանապարհները, կենդանաբանական այգին, «Մզիուրի» զբոսայգին: Հարյուրավոր ընտանիքներ մնացին անօթեւան: Մայրաքաղաքին հասցված վնասը գնահատվել է 90 միլիոն դոլար:

Հեղեղումը լիովին ոչնչացրել էր կենդանաբանական այգու ստորին մասը: Կենդանիների գրեթե կեսը սատկել էր, որոշ կենդանիներ հայտվել էին փողոցում: Բեգի գետաձիու լուսանկարները, որը ողբերգական իրադարձություններից հետո զբոսնում էր Հերոսների հրապարակում, տարածվեցին համաշխարհային զանգվածային լրատվամիջոցներում: Հետագայում Բեգիի կերպարը դարձավ քաղաքի բնակիչների համախմբվածության խորհրդանիշը, որոնք մասնակցել են տարերքի հետեւանքների վերացմանը: