Ձերբակալվել է «օրենքով գող» աստրախանցի Հայկոն

«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտից բերման է ենթարկվել 36-ամյա Հայկ Սարգսյանին։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, երեկ՝ մարտի 18-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։

Վերջինս հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» աստրախանցի Հայկոն է։ Նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հայտնաբերված ատրճանակն առգրավված է, նշանակվել է փորձաքննություն՝ ատրճանակի օրինականությունը պարզելու նպատակով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանը ձերբակալվել է։