Թրամփը մեղադրել է Օբամային իրեն լրտեսելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում ներկայացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Փիթեր Ստրզոկի վկայությունից հատված, որում ասվում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները Բարաք Օբամայի նախագահության օրոք լրտեսել են իրեն:

«Նոր ապացույց այն բանի, որ Օբամայի օրոք ՀԴԲ-ն, Արդարադատության նախարարությունն ու ԿՀՎ-ն միասին աշխատել են նախագահ Թրամփին լրտեսելու (և մեջտեղից հանելու) համար»,- գրել է նախագահը՝ մեջբերելով նախկին գործակալի խոսքերը:

Թրամփը հույս է հայտնել, որ տեղեկությունը կներառվի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վերջնական զեկույցում, որը քննում է 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության մասին գործը: