Երեկ ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին հայտարարել է, որ «որքան որ ես եմ հիշում, առաջին անգամ է, որ ի դեմս ՀՀ կառավարության ունենք մի գործընկեր, կողմ, որը շատ հստակ նշում է, թե ինչ է ցանկանում անել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մենք վաղուց ընտելացել ենք, որ պարոն դեսպանը շատ բազմաշերտ և բազմազան դիվանագիտական ամպլուա ունի։
Դատելով իր հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ դեսպանի հումորի զգացողությունը իր հիշողությունից լավ մարզավիճակում է»,-գրել է Արմեն Աշոտյանը։